Թուրք գործարարները միացել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ «պայքարին»27 մարտի 2007 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Վաշինգթոնում կայացած ամերիկացի եւ թուրք քաղաքական գործիչների եւ գործարարների 26-րդ ամենամյա կոնֆերանսին քննարկվել է Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հարցը: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, քննարկման եւս մեկ թեմա էր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը: «Ամեն բան ասված է եւ ես հուսով եմ, որ բանաձեւը (Հայոց ցեղասպանության մասին) չի անցնի»,- ասել է Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ Էրգին Սայգյունը Վաշինգթոնում թուրքական դեսպանատանը կայացած ընդունելությանը: Թերթը գտնում է, որ եթե նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունվի Կոնգրեսի կողմից, ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվի: «Անկախ այն բանից, թե ինչպիսի բանաձեւ կընդունի Կոնգրեսը, Ամերիկայի դիրքորոշումը չի փոխվի: Մենք, այնումաենայինիվ, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը չի անցնի»,- հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Րոն Ուիլսոնը: Turkish Daily News-ը նաեւ նշում է, որ կոնֆերանսին ներկա են գտնվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը եւ Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |