Մարտի 28-ին ԱՄՆ Սենատի կոմիտեն քվեարկելու է Հ. Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի համար

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի ԱՄՆ Սենատի արտաքին գործերով կոմիտեում ծրագրվում է քվեարկություն անցկացնել հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող եւ խոսքի ազատությանը խոչընդոտող 301-րդ հոդվածը արգելելու եւ Հայաստանի հետ դիվանագիտական, քաղաքական եւ առեւտրային հարաբերություններ հաստատելու մասին Թուրքիային կոչ անող 65-րդ բանաձեւի հարցով, գրում է Turkish Daily News-ը: Հրատարակությունը հիշեցնում է, որ բանաձեւը պետք է քվերակության դրվեր մարտի 6-ին, սակայն հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարը օգտագործեց վետոյի իրավունքը, ինչի արդյունքում քվեարկությունը հետաձգվել է երեք շաբաթով: Անկարան գտնում է, որ բանաձեւի տեքստը կարող է նախադեպ դառնալ Կոնգրեսի կողմից հետագա գործողությունների համար: «Դինքի սպանությունը խիստ դատապարտած նախագահ Ջորջ Բուշը հանդես է գալիս հօգուտ 301-րդ հոդվածում ուղղում կատարելու եւ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու: Կոմիտեի կայքի տեղեկատվության համաձայն, փաստաթուղթը քվերակությանն ուղղումներով է ներկայացվելու, որոնց մասին ոչինչ չի ասվում: Պարզ չէ` արդյոք տեքստում կմնա «հայոց ցեղասպանություն» ձեւակերպումը»,- գրում է Turksih Daily News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---