Ժակ Շիրակ. Ի դեմս Անդրանիկ Մարգարյանի Ֆրանսիան կորցրեց բարեկամի28 մարտի 2007 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախագահին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: Ժ.Շիրակի հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Խորին վշտով ստացա Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահվան լուրը: Մեզ լքեց մի նվիրյալ քաղաքական գործիչ եւ մեծ հայրենասեր: Անդրանիկ Մարգարյանը նաեւ Ֆրանսիայի բարեկամն էր: Գլխավորելով Հայաստանի կառավարությունը` նա հետեւողականորեն նպաստել է մեր երկրների եւ ժողովրդների հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի համար այս սգո պահին, հղում եմ իմ անկեղծ ցավակցությունները: Խնդրում եմ իմ աջակցությունն ու վշատկցությունը փոխանցել Մարգարյանների ընտանիքին եւ հայ ժողովրդին այս դժվարին փորձության պահին»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |