ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական խորհրդակցությունները կանցկացնեն Վիեննայում28 մարտի 2007 - 18:36 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներն այս շաբաթ կհանդիպեն Վիեննայում խորհրդակցությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի գծով խմբում: Հանդիպմանը ներկա կլինի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը եւ կսկսեն նախապատրաստվել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպմանը: Խորհրդակցություններից հետո նրանք հանդես կգան երկու երկրների ԱԳՆ ղեկավարների առջեւ նոր առաջարկներով` հանդիպում անցկացնելու նպատակով: Ըստ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի, նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին Աստանայում ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ նախարարները կարող են հանդիպել եվրոպական երկրներից մեկի մայրաքաղաքում:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |