ԱՄՆ-ն չեն պատրաստվում ՀՀՊ համակարգ տեղադրել Կովկասում, հայտարարել է Մեթյու Բրայզան

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չեն պատրաստվում ՀՀՊ համակարգ տեղադրել Կովկասում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան վրացական մայրաքաղաքում, Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո: Ինչպես ասել է Բրայզան, գեներալ Հենրի Օբերինգը, խոսելով ՀՀՊ ռադիոտեղորոշիչների տեղակայման հնարավոր վայրի մասին, նկատի չի ունեցել Վրաստանը կամ Կովկասի այլ երկիր: «Գեներալը հստակ բացատրել է, որ խոսքը Կովասկի մասին չէ»,- հայտարարել է Բրայզան եւ հավելել, որ տվյալ փուլում բանակցություններ են գնում Լեհաստանի, Չեխիայի Հանրապետության հետ ՀՀՊ ռադիոտեղորոշիչների տեղակայման վերաբերյալ, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---