Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը չի արտացոլում Անկարայի իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ30 մարտի 2007 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դայանա Վաթսոնը գործըկերներին զգուշացրել է չմոլորվել թուրքական կառավարության ջանքերի հաշվով. օգտագործել եզակի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերականգնումը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ Հայոց ցեղասպանության հերքման հետեւողական քաղաքականությունը թաքցնելու համար: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնոհակալություն է հայտնել Վաթսոնին, նշելով, որ թուրքական կառավարության տվյալ քայլը չի հանդիսանում հանդուրժողականության գործողություն Թուրքիայի կառավարության կողմից, որը հնագույն եւ հայերի համար սուրբ եկեղեցին վերածել է թանգարանի` չտեղադրելով խաչն ու արգելելով պատարագը: Կոնգրեսականներին հղած նամակում Վաթսոնը նշում է. «Ցավոք, այս դեպքը քողարկում է իրականությունը: Թուրքիայի հայ քրիստոնեական եկեղեցիներից հարյուրավորները, որոնցից ոմանք նույնիսկ IV դարով են թվագրվում, ոչնչացված են»: «Հայաստանն առաջին երկիրն է հանդիսանում, որը քրիստոնելությունը պետական կրող է հռչակել 301 թվականին եւ հնագույն եկեղեցիների եւ քրիստոնեական հուշարձանների հարուստ պատմություն ունի: Ցավոք, թուրքական կառավարությունը, հակառակ բոլոր վկայություններին, հերքում է Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է ակտիվորեն ոչնչացնել հայկական հուշարձանները: Դա անհույս եւ չար գործողություն է, որն սկսվել է 1915 թվականին, որը ոչնչացնում է հայերի ֆիզիկական եւ մշակութային ներկայության հետքերը իրենց պատմական հայրենիքում»,- ասվում է Դայանա Վաթսոնի նամակում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |