Բրայան Արդունին կոչ է արել ոչ պակաս քան 75 մլն դոլար տրամադրել Հայաստանին 2 ապրիլի 2007 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին կոչ է արել ԱՄՆ Սենատի հատկացումների եւ օտարերկրյա գործողությունների ենթակոմիտեին, որը որոշում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը, ոչ պակաս քան 75 մլն դոլար տրամադրել Հայաստանին եւ 10 մլն դոլար` Լեռնային Ղարաբաղին: Արդունիի խոսքերով, չափազանց կարեւոր է սատարել Հայաստանին, որը 13 տարի ի վեր գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Նա նաեւ կարեւորել է Ղարաբաղին հատկացվող մարդասիրական օգնությունը. «Մենք նաեւ կոչ ենք անում ենթակոմիտեին նոր զեկույց նախապատրաստել, որտեղ ամբողջական հաշվետվություն կլինի այն քայլերի մասին, որ ԱՄՆ-ն ձեռնարկում է շրջափակումը վերացնելու համար»,-նշել է ԱՀՀ գործադիր տնօրենը: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցությանը, Բրայան Արդունին նշել է, որ Հայաստանին մեկուսացնելու շարունակվող փարձերը, մասնավորապես, Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարությունը հակասում է ԱՄՆ քաղաքականությանը: Նա նաեւ մտահոգություն է հայտնել առ այն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում Հայաստանը ներկայացվել է որպես «օկուպանտ», ինչը ոչ միայն սուտ է, այլ նաեւ լիովին հակասում է ԱՄՆ միջնորդի դերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նա կոչ է արել հետին թվով ուղղել այդ սխալ ձեւակերպումները: Բրայան Արդունին ենթակոմիտեի անդամների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հայտարարությունների վրա, «չնայած ԱՄՆ պահանջներին դադարեցնել նման սադրիչ գործողությունները»: Նա նաեւ կոչ է արել հավասարակշռություն ապահովել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական ֆինանսական օգնության հարցում, ինչպես նաեւ վերականգնել ԱՄՆ Հիմնական ազատությունների ակտի 907-րդ ուղղումը Ադրբեջանի հանդեպ, եթե Բաքուն շարունակի իր հակահայ քարոզչությունը, հաղորդում է ԱՀՀ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |