Գերմանացի խորհրդարանականներն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակով

PanARMENIAN.Net - Գերմանական Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ դիմում են ներկայացրել Գերմանիայի դաշնային կառավարությանը, որում կոչ են անում ներկայցնել Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման վերաբերյալ: Գերմանացի խորհրդարանականների դիմումը 30 հարցից է բաղկացած, որոնք շոշափում են Լեռնային Ղարաբաղի խնդրի տարբեր տեսանկյուններ, գրում է «Էխո» թերթը:



Բունդեսթագի անդամները երկրի կառավարությանն առաջարկում են գնահատական տալ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների ներկա մակարդակին: Զուգահեռ, Գերմանիայի դաշնային կառավարությանն առաջարկվում է հստակ դիրքորոշում ներկայացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական հարցերով: Փաստաթուղթն ուղված է Գերմանիայի կառավարություն 2007 թվականի մարտի 30-ին գերմանական բունդեսթագի յոթ անդամների անունից:



Գերմանացի խորհրդարանականները պահանջում են Գերմանիայի կառավարությանը հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Ընդ որում, նրանք պատասխանի մի քանի տարբերակ են առաջարկում. «Լեռնային Ղարաբաղի պահպանումը Ադրբեջանի կազմում` լայն ինքնավարություն տրամադրելու պայմանով» կամ էլ տարածաշրջանում «կոսովյան» մոդելի կիրառումը` տարածաշրջանի մասնակի եւ լռիվ անկախությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---