Բ. Ֆասիեն չի բացառում Ղարաբաղյան գործընթացում փոփոխությունների հնարավորությունը մինչեւ հուլիս

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն հինգշաբթի հայտարարել է, որ մինչեւ հուլիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարող են փոփոխություններ լինել: Նա դա ասել է` պատասխանելով հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում նշանակված նախագահական ընտրությունների լեգիտիմությունը մեկնաբանելու վերաբերյալ հնչած հարցին: Ֆասիեն վաղ է համարել ընտրությունների մեկնաբանությունը, բացատրելով դա նրանով, որ մինչեւ հուլիս` ապրիլին, կայանալու է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Նրա կարծիքով, մինչեւ հուլսի դեռ ժամանակ կա, եւ մինչ այդ կարող է վերացվեն հակամարտության կարգավորման մեջ առկա խոչընդոտները: Ֆրանսիացի դիվանագետը չի կոնկրետացրել նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի այս տարի արդեն երրորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը: Նա հայտնել է, որ այսօր մի քանի տարբերակներ են դիտարկվում: ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը եւս դեռ չի մեկնաբանել ընտրությունները եւ նշել է, որ մինչեւ այդ ընտրությունները ավելի կարեւոր հարցեր է պետք լուծել: Նա եւս չի հայտնել ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասնրամասները, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---