53 Նոբելյան դափնեկիրները հաշտեցման կոչ են անում Հայաստանին եւ Թուրքիային 9 ապրիլի 2007 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Էլի Վիզել մարդկության համար հիմնադրամը» այսօր հրապարակել է Նոբելյան մրցանակի 53 դափնեկիրների ստորագրած կոչը, որում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակին արժանացած գիտնականները, գրողները եւ հասարակական գործիչները հանդես են գալիս հայ - թուրքական հաշտեցման օգտին: Կոչի նախաձեռնողն է «Էլի Վիզել» հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը, ով ժամանակին համակարգում էր Հայ - թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Դեյվիդ Ֆիլիփսը, Նոբելյան մրցանակակիրները Թուրքիայի կառավարությանը կոչ են անում վերջ տալ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությանը եւ վերացնել երկրի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը քրեական պատիժ է սահմանում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Նրանք նաեւ Հայաստանին կոչ են անում փոխել «ավտորիտար ուղեգիծը, ազատ եւ արդար ընտրությունների հնարավորություն տալ եւ հարգել մարդու իրավունքները»: Նոբելյան մրցանակի դափնեկիրները Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին հորդորում են բացել հայ - թուրքական սահմանը` դրանով իսկ բարելավելով տնտեսական պայմանները սահմանի երկու կողմերում եւ մարդկային փոխգործողության հնարավորություն ընձեռելով, որը էական նշանակություն ունի մարդկանց փոխըմբռնման համար: Նրանք կառավարություններին կոչ են անում արագացնել երկկողմ շփումները եւ լիակատար դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաեւ սատարում են գործնական ծրագրերը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ, որոնք վերաբերում են ընդհանուր խնդիրներին: Կոչը իրավական մոտեցում է առաջարկում երկու ժողովուրդների կողմից Հայոց ցեղասպանության ընկալումների միջեւ առկա վիթխարի խզումը հաղթահարելու համար: Միաժամանակ, Նոբելյան մրցանակակիրները նշում են, թե ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան երբեք հետադարձ կիրառում չի ունեցել, հետեւաբար` «չի կարող որպես հիմք օգտագործվել փոխհատուցումների կամ տարածքային պահանջների համար»: «Թուրքերի եւ հայերի միջեւ վիթխարի խզում կա Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընկալումներում: Այդ խզմանը անդրադառնալու համար մենք դիմում ենք 2003 թվականի «20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի վերաբերյալ կոնվենցիայի կիրառելիության իրավական վերլուծությանը», որը հաստատում է ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների եզրակացությունները: Այն եզրակացնում է, որ «այդ իրադարձությունների վերաբերյալ կարելի է ասել, որ դրանք պարունակում են ցեղասպանության հանցագործության բոլոր տարրերը` ինչպես սահմանված է կոնվենցիայում»,-ասվում է փաստաթղթում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |