2007 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանում ազգայնականների ձեռքից մահացել է 13 մարդ

PanARMENIAN.Net - 2007 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է այլատյացության հողի վրա միջադեպերի թվի աճ անցած տարիների նույն ժամանակաշրջանի համեմատ, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոի տնօրեն Ալեքսանդր Բրոդը: «Ըստ դիտարկումների, 2007 թ. առաջին եռամսյակում գրանցվել է 49 հարձակում այլատյացության հողի վրա, 13-ը մահացել են եւ 50 տուժել»,-ասել է Բրոդը: Նույն ժամանակահատվածում, ըստ նրա, 2005 թ-ին գրանցվել է հարձակման 22 դեպք, իսկ 2006-ին` 19-ը, երկու հոգի զոհվել է, 30-ը` տուժել: Նման ցուցանիշները վկայում են Ռուսաստանում նման տիպի հանցագործությունների աճի մասին ընթացիկ տարում: Ինչպես հաղորդել է Բրոդը, հանցագործությունների քանակով «առաջատար են հիմնականում Ռուսաստանի խոշոր քաղաքները, որոնց թվում են Մոսկվան, Սանքտ Պետերբուրգը, Նիժնի Նովգորոդը, Վորոնեժը եւ Յարոսլավլը», իսկ հարձակումների են ենթարկվում Ադրբեջանից, Ուզբեկստանից, Հայաստանից, Վրաստանից, Հյուսիսային Կորեայից ներգաղթածները եւ աֆրիկյան երկրների ներկայացուցիչները:



Նրա խոսքերով, 2007 թվականին «ազգայնական կազմակերպությունները սկսել են ակտիվորեն նախապատրաստվել ընտրություններին»: «Քսենոֆոբիայի` այլատյացության ռեսուրսը ակտիվորեն օգտագործվում է, օգտագործվել է ընթացիկ տարվա մարտին տեղի ունեցած տարածաշրջանային ընտրություններում եւ կօգտագործվի այս տարվա դեկտեմբերին կայանալիք ընտրություններում»,-հայտարարել է Բրոդը: Նրա տվյալներով, նախկինի պես, շարունակում է հրատարակվել նման բնույթի գրականություն: Այս տարի արդեն լույս է տեսել երեք նման գիրք եւ ներկայուսմ դրանք փորձագիտություն են անցնում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---