Վատիկան. Թուրքիայում քահանաների սպանությունը ֆանատիկ փոքրամասնության խելագարության դրսեւորում է20 ապրիլի 2007 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Վատիկանը խստորեն դատապարտել է Թուրքիայում Ավետարանչական եկեղեցու երեք քահանաների սպանությունը: «Այդ սպանությունները ֆանատիկ փոքրամասնության խելագարության եւ վայրենի երեւակայության դրսեւորում է»,- հայտարարել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տարցիզիո Բերտոնեն: Ընդ որում, նա նշել է, որ այդ հանցագործությունը չի վնասի անցյալ տարվա դեկտեմբերին Հռոմի Պապի այցելության ժամանակ ձեռքբերված հարբերություններին:Հիշեցնենք, որ Թուրքական Մալաթիա քաղաքում սպանվել են Ավետարանչական եկեղեցու երեք քահանաներ: Քահանաներին անհամար դանակի հարվածներ են հասցվել: Զոհերին անճանաչելիության աստիճանի են հասցրել եւ ամորձատել են: Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է հինգ հիմնական կասկածյալներին` 17-ից 20 տարեկան երիտասարդների: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |