Թուրքերը բողոքում են երկրի նախագահի պաշտոնում Աբդուլահ Գյուլի թեկնածության դեմ25 ապրիլի 2007 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Անկարայում բողոքի ցույցեր են անցել երկրի նախագահի պաշտոնում Աբդուլահ Գյուլի թեկնածության դեմ: Նախագահի նստավայր Չանկայա պալատի մոտ հավաքվածները` մի խումբ մարդիկ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարով եւ թուրքական դրոշներով, բացկանչում էին «Մենք ուզում ենք Աթաթուրքի սկզբունքներին հավատարիմ նախագահ»: Անցնող ավտոմեքենաների վարորդները ազդաշնշաններ էին տալիս` ի պաշտպանություն ցուցարարների: Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել Թուրքիայում աշխարհիկ կառավարման պաշտպանության օգտին: Ձերբակալվել է ցույցի 14 մասնակից: Բողոքելով իրավապահ մարմինների գործողությունների դեմ, ցույցի մասնակցիներից ոմանք բացակնչում էին. «Եթե հանցագործություն եք համարում ձեռքերում Թուրքիայի դրոշ բռնելը, ձերբակալեք մեզ»:Մարդկանց մեկ այլ խումբ, որ հավաքված էին Կուգուլու զբոսայգում, հանդես էին գալիս հետեւյալ նշանաբանով` «Չանկայայի ճանապարհները փակ են Շարիաթի համար»: Ոսկե կիսալուսնի հրապարակում հավաքվածները ելույթ էին ունենում իշխող «Արդարություն եը զարգացում» կոսւակցության, ԱՄՆ-ի եւ Աբդուլահ Գյուլի դեմ: Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ Գյուլի թեկնածությունը չի պատասխանում ժողովրդի կամքին, եւ դա կարող է մեծացնել լարվածությունը հասարակության մեջ, հայտնում է ԱՊԱ-ն: Ապրիլի 24-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Արդարություն ու զարգացում կուսակցության անունից առաջադրել է արտգործնախարար Աբդուլահ Գյուլի թեկնածությունը նախագահի պաշտոնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |