Նենսի Փելոսին ելույթ կունենա Հոլոքոստի եւ ցեղասպանության հետազոտության կենտրոնում27 ապրիլի 2007 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հոլոքոստի եւ ցեղասպանության հետազոտման կենտրոնը հրավիրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Թոմ Լանտոսին ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի հարցով եւ շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Ադամ Շիֆին բանաձեւի հեղինակը լինելու համար: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), հրավերն ուղարկել է Սամուել Էլդմանը` Կալիֆորնիայի նահանգի կենտրոնի համա-տնօրենը, եւ կապված է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի հետ:«Նենսի Փելոսին պաշտպանում է բանաձեւն ու որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ երաշխավորում է փաստաթղթի շուտափույթ ընդունումը»,- ասվում է առաջին նամակում: Հաջորդ նամակում Սամուել Էլդմանը նշում է, որ ԱՄՆ-ն հեշտացնում են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղված ջանքերը եւ եթե այդ ջանքերը համեմատվում են, ապա այդ ջանքերը ամենամեծն են այս բոլոր տարիների ընթացքում: Նա նաեւ նշել է Ցեղասպանության` որպես հանցագործություն ճանաչման լրջությունը: «Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ում հրատարակված պատմական փաստաթղթերը կարող էին կանխել Դարֆուրի ցեղասպանությունը»,- նշել է Էլդմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |