106-րդ բանաձեւի ընդունումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի ու սփյուռքի, այլեւ ԱՄՆ-ի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի ընդունումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, սփյուռքի եւ ցեղասպանության բոլոր պոտենցիալ զոհերի համար, այն կարեւոր է նաեւ ԱՄՆ-ի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է հակ-թուրքական համաձայնեցման հանձնաժողովի (TARC) նախկին համանախագահ, ամերիկացի փորձագետ Վան Գրիգորյանը: Նրա խոսքերով, բանաձեւը ներառում է 30 առաջարկ, որոնք մանրակրկիտ ձեւով ներկայացնում են ԱՄՆ-ի արխիվները` Ցեղասպանության ճանաչման եւ վերաբերմունքի վերաբերյալ: «Որքան շուտ Կոնգրեսը ընդունի այդ բանաձեւը, այնքան լավ, քանի որ մինչ այդ ԱՄՆ-ն կլինեն քննադատության ներքո, մինչ այդ ասելու են, որ Վաշինգթոնը կարող է փոխել իր սեփական պատմությունը կարճատեւ քաղաքական շահի համար, տվյալ դեպքում, Թուրքիայի պատասխան քայլից վախենալով: Դա չի օգնի Ամերիկային եւ չի արտացոլի իրենց ցանկացած մարդկանց եւ կառավարության դիրքորոշումը: Իսկ Հայաստանի համար, որքան արագ ԱՄՆ-ն ընդունեն բանաձեւը եւ ճիշտ ուղու վրա կանգնեն այս հարցում, այնքան լավ. հայ-ամերիկյան հարաբերությունները կսկսեն լավանալ»,- ասել է ամերիկացի փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---