Այսօր Հելսինկիում տեղի կունենա Եվրատեսիլ-2007 մրցույթի կիսաեզրափակիչը

PanARMENIAN.Net - Այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի կունենա Եվրատեսիլ-2007 մրցույթի կիսաեզրափակիչը: Կազմակերպիչների գնահատականով, ուղիղ եթերում այն կդիտեն 120 մլն հեռուստադիտողներ: 52-րդ Եվրատեսիլին կմասնակցեն ռեկորդային քանակի երկրներ` 42: Եզրափակիչ դուրս գալու համար այսօր կմրցեն 28 մասնակիցներ:



Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակչի 14 մասնակիցներ արդեն հայտնի են: Դրանք Եվրատեսիլ-2006-ին եզրափակիչի լավագույն տասնայակում հայտնված երկրներն են, ինչպես նաեւ մրցույթի հիմնադիր երկրները` Բոսնիան եւ Հերցոգովինան, Իսպանիան, Իռլանդիան, Ֆինլանդիան, Լիտվան, Հունաստանը, Շվեդիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, Ուկրաինան, Ռումինիան, Մեծ Բրիտանիան եւ Հայաստանը:



Եվրատեսիլ-2007-ին Հայաստանը կներկայացնի երգիչ Հայկոն «Any Time You Need» երգով: Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում մայիսի 12-ին տեղական ժամանակով 24:00-ին:



Հիշեցնենք, որ 2006 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլին: Հանրապետությունը ներկայացնող երգիչ Անդրեն, որը կատարեց «Without Your love» երգը, գրավեց 8-րդ տեղը, ինչի շնորհիվ այս տարի Հայկոն կմասնակցի անմիջապես մրցույթի եզրափակչին, շրջանցելով ընտրական փուլը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---