Հայաստանի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները բարելավում գրանցեցին13 մայիսի 2007 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, Եվրախորհրդարանի եւ ԵԱՀԿ/ ՄԻԺԻԲ-ի դիտորդները գտնում են, որ մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները Հայաստանում մեկ քայլ առաջ գրանցեցին: Այդ մասին ասվում է մայիսի 13-ին Երեւանում դիտորդների տարածած հայտարարության մեջ: Հայաստանի իշխանությունները գովեստի են արժանի Ընտրական օրենսգրքում լուրջ փոփոխություններ կատարելու համար: Ընտրարշավն անցավ աշխույժ եւ լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում: Ընտրությունների օրն անցավ հանգիստ, առանց մեծաքանակ խախտումների, սակայն եղան նաեւ կեղծիքներ: Խնդիրներ առաջացան ցուցակների եւ քվեների հաշվառման ժամանակ, ինչպես նաեւ եղան միտումնավոր կեղծումների առանձին դեպքեր»,-նշվում է փաստաթղթում: Դիտորդներն ընդգծում են, որ ընտրություններում հստակ առաջընթաց է գրանցվել, ինչը լավ ազդանշան է Հայաստանում ժողովրդավարության կայացման համար: ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Տոնե Տինսգաարդի խոսքերով, այժմ անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք կատարել Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության ամրապնդման համար: «Դա կպահանջի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ջանքերի եւ ցանկությունների համախմբում: Ես հուսով եմ, որ մենք այդ առաջընթացի ականատեսը կլինենք հաջորդ տարիներին»,-ընդգծել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |