«Օրինաց երկիրը» մտադիր է «դատական կարգով պահանջելՀայաստանում կայացած ընտրությունների արդյունքների վերանայում»13 մայիսի 2007 - 18:56 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը (առաջնորդ` Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյան) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «դատապարտում է 2007 թվականի մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղ գտած զանգվածային ընտրախախտումները, եւ դրանց հետեւանքով ստացված արդյունքները»: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «կուսակցությունը փաստում է, որ քվեարկության եւ ձայների հաշվառման ընթացքում տեղի են ունեցել լայնածավալ ընտրախախտումներ: Ահաբեկման դրսեւորումները, ընտրակաշառքների համատարած բաժանումը, քվեաթերթիկների լցոնումները, ձայների հաշվառման ընթացքում աղաղակող թերությունները եւ արդյունքների իրական պատկերի խեղաթյուրումները լիիրավ հիմք են հանդիսանում կասկածի տակ առնելու ընտրությունների օրինականությունը: «Օրինաց երկիրը» հայտարարում է, որ իշխանությունների կողմից իրականացվել են նպատակային ճնշումներ կուսակցության նկատմամբ ինչպես նաեւ տարաբնույթ այլ մեթոդներ կուսակցության քվեների պակասեցման համար: Կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրությունների արդյունքների դատական գանգատարկման գործընթաց` ընտրությունների արդյունքների վերանայման պահանջով եւ հենց այդ հիմնավորմամբ չի ստորագրելու ընտրությունների արդյունքների ԿԸՀ ամփոփիչ արձանագրությունը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |