Ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ են անցկացնում «ըստ հաջորդականության»

PanARMENIAN.Net - «Մենք միշտ հայտարարել ենք, որ այս ընտրությունները ուղեկցվում են կաշառքների աննախադեպ բաշխմամբ, իսկ դրանց արդյունքը կարելի է անվանել նախընտրական կաշառքների հաղթանակ»,-հայտարարել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որը ներկա էր ծայրահեղական ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքի այս պահին ընթացող հանրահավաքին: Նրա խոսքերով, կուսակցությունը չի կարող ընդունել այս, այսպես կոչված «ընտրությունների» արդյունքները: Մեկնաբանելով միջազգային դիտորդների հայտարարությունները, ՀԺԿ առաջնորդը նշել է, որ դիտորդները տալիս են ստանդարտ ձեւակերպումներ, սակայն հանրահավաքի եկած ժողովրդի քանակը վկայում է, որ հանրությունը չի ընդունում այս ընտրությունների արդյունքները: Արտաքնապես ընտրություններն իրոք անցնում էին ավելի հանգիստ իրավիճակում, քան 2003 թվականին, սակայն դիտորդները շատ լավ տեղեկացված էին գործընթացի ընթացքի խախտումների մասին, հայտարարել է Դեմիրճյանը:



Մեկնաբանելով այն հարցը թե ինչու ՀԺԿ-ն հենց այժմ միացավ «Իմպիչմենտ» դաշինքի շարժմանը, Դեմիրճյանը նշել է, որ ՀԺԿ-ի վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարություն է արվել առ այն, որ «մեր վերաբերմունքը ընտրություններին կհրապարակվի ընտրությունների հաջորդ օրը կայանալիք հանրահավաքում, սակայն «Իմպիչմենտ» դաշինքը ավելի շուտ էր հայտարարել, որ հավաքվելու են Ազատության հրապարակում, ուստի մենք կսպասենք մինչեւ որ նրանք ավարտեն եւ կսկսենք մեր հանրահավաքը»,-եզրափակել է նա: Նշենք, որ ըստ «Իմպիչմենտ» դաշինքի անդամների հայտարարությունների, նրանք մտադիր են հրապարակում մնալ մինչեւ «հաղթական ավարտը», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Նշենք, որ հանրահավաքի մասնակիցների ընդհանուր քանակը հորդ անձրեւի պատճառով զիջում է «Իմպիչմենտի» նախորդ հանրահավաքների մասնակիցների թվին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---