Քոնդոլիզա Ռայսը ժամանել է Մոսկվա հարաբերությունները բարելավելու համար14 մայիսի 2007 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը ժամանել է Մոսկվա: Նրա երկօրյա այցելությունը կոչված է բարելավելու երկկողմ հարաբերությունները, որոնք մթագնել են վերջերս Կոսովոյի եւ ԱՄՆ նոր հակահրթիռային համակարգի հարցերով տարակարծությունների պատճառով:Ենթադրվում է, որ երկօրյա այցելության ժամանակ պետդեպարտամենտի ղեկավարը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, արտգործնախարար Սերգեյ Լավրովին եւ այլ պաշտոնատար անձանց: Քոնդոլիզա Ռայսը ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, ով այցելում է Մոսկվա Պուտինի փետրվարյան ելույթից հետո Մյունխենում, որում նա, չկաշկանդվելով արտահայտություններում, հարձակվել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա: Այժմ ռուսական իշխանություններն ասում են, որ պատրաստվում են հանգիստ եւ դրական բանակցությունների ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի հետ: Եթե հանդիպումները նման միջավայրում անցնեն, ապա դրանք, ինչպես նշում է Ռոյթերս գործակալությունը, էապես կտարբերվեն իրենց տոնով այն արտահայտություններից, որոնցով վերջին ամսիներին փոխանակվել են Մոսկվան եւ Վաշինգթոնը: Ընդ որում, սակայն Ռուսաստանն ընդգծում է, որ չի պատրաստվում հետեւել ամերիկացի հյուրի թելադրանքին: «Մենք միշտ հրավիրում ենք մեր ամերիկացի գործընկերներին անկեղծ խոսակցության, կոչ ենք անում իրենց տեսակետն ուրիշներին չստիպել»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը: - Մենք ինստրուկցիաների կարիք չունենք, այլ համատեղ աշխատանքի եւ որոշումների համատեղ որոնման կարիք»: Ներկայիս երկկողմանի հարաբերություններն անցյալ շաբաթ բավականին անկեղծ բնորոշել է ԱՄՆ պետական քարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: «Մենք Ռուսաստանի հետ վերջին ժամանակներս բավականին լուրջ տարաձայնություններ ենք ունեցել»,- նկատել է նա: Այդ տարաձայնությունների հիմնական կետերի թվում են Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին հարցը, ինչպես նաեւ Ռուսաստանի վրդովմունքը ամրիկյան ուժերի կողմից Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու մասին ծրագրերի հարցով: Ապրիլին Դաշնային ժողովին ուղված իր ելույթում Ռուսաստանի նախագահ Պուտինը սպառնացել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալով. այդ խոսքերը շատերը գնահատել են որպես Մոսկվայի պատասխան Պենտագոնի ծրագրերին: Ինչ վերաբերում է Կոսովոյի ապագա կարգավիճակին, ապա ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն անցյալ շաբաթ օրը հայտարարել է, որ «ավելի ու ավելի հավանական է դառնում» Մոսկվայի կողմից վետոյի իրավունքի օգտագործումը Ամերիկայի կողմից պաշտպանվող Անվատնգության Խորհրդի բանաձեւի վրա, որով շրջանը փաստացի անկախություն կստանա Սերբիայից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |