Երեւանում ընդդիմությունը կազմակերպել է բողոքի ցույց խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ

PanARMENIAN.Net - Երեւանի կենտրոնում` Ազատության հրապարակում, կայացել է ընդդիմության հանրահավաք: Հանրահավաքը կազմակերպվել է «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր ժամանակներ», «Հանրապետություն», «Օրինաց երկիր», Հայաստանի Ժողովրդական կուսակցությունների կողմից: Հանրահավաքի մասնակիցները բողոքում էին Հայաստանում մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Արդեն երկրորդ անգամ ընտրություններից հետո ընդդիմադիրներին չի հաջողվում մասշտաբային հանրահավաք կազմակերպել, այս անգամ ներկաների թիվը չէր գերազանցում 3 հազարը: Մինչ դեռ բողոքի հանրահավաքների առաջնորդն ու գաղափարախոս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «սա միայն սկիզբն է»: «Մենք քայլ առ քայլ մոտենում ենք հաղթանակին»,- հայտարարել է նա, հավելելով, որ տվյալ պահին անհրաժեշտ է «չեղյալ համարել ընտրությունների արդյունքները եւ եւս մեկ քվեարկություն կազմակերպել», հաղորդում է Regnum-ը:



Նշենք, որ հանրահավաքից հետո ընդդիմադիրները մտադիր են ուղղվել Հանրապետության հրապարակ, որտեղ կենտրոնացած են կառավարական շենքերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---