ԼՂՀ. Բաքվի ԶԼՄ-ները դեզինֆորմացիա են տարածել գերմանական պատվիրակության այցելության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ-ն «որեւէ տեղեկություն չունի այդ երկրի քաղաքական, հասարակական եւ գործնական շրջանի ներկայացուցիչների այցելության մասին Լեռնային Ղարաբաղ»: Այդ մասին հայտարարել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան երկրորդ քարտուղար Նասիմի Աղաեւը: Նրա խոսքերով, «գերմանացի դիվանագետները հայտարարել են, որ կառավարության մակարդակով Լեռնային Ղարաբաղ այցելություններ չեն կազամկերպվում»: «Իսկ ոչ կառավարական կազմակերպությունների այցելությունը ԼՂՀ չի կարող վերահսկվել կառավարության կողմից, քանի որ մասնավոր բնույթի են»,- պնդում է Աղաեւը, հաղորդում է ԱՊԱ-ն:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԼՂՀ-ում առկա ոչ պաշտոնական աղբյուրը, ադրբեջանական կողմը հերթական անգամ դեզինֆորմացիա է տարածում: «Գերմանիայի պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում ծանուցողական այցելությամբ, այն գլխավորում է Բեռլինի Եվրոպական Ակադեմիայի պրոֆեսոր Էկխարտ Ստրատենշուլտեն, դրա կազմում են գործարարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ»,- նշել է աղբյուրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---