Թուրքիայում ձերբակալվել են ադրբեջանական ինքնաթիռները

PanARMENIAN.Net - «Եվրասիա» թուրքական ընկերությունը մեղադրում է Ադրբեջանի կառավարությանը $200 հազար չմուծելու մեջ: Ադրբեջանական ինքնաթիռների ձերբակալման մասին որոշումն ընդունել է Անկարայի 16-րդ գործադիր դատարանը: «Եվրասիա» թուրքական ընկերությունը մեղադրում է Ադրբեջանի կառավարությանը $200 հազար չմուծելու մեջ: Դատական վճռից հետո ձերբակավել են «Ազալ» պետական ընկերության բոլոր ինքնաթիռները, որոնք գտնվում են Աթաթուրքի անվան ստամբուլյան օդանավակայանում:



Ադրբեջանի կառավարությունում իրավիճակը չեն մեկնաբանում, «Ազալում» ադրբեջանական ինքնաթիռների ձերբակալման մասին տեղեկատվությունը հերքել են, նշելով, որ իրենք տեղեկություն չունեն թուրքական դատարանի որոշման մասին, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---