Ադրբեջանը ՌԴ ԱԳՆ-ին հերթական բողոքի հայտագիրն է ուղարկել

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հանդիպում է անցկացրել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցով վարչության տնօրեն Ա. Կելինինի հետ եւ հանձնել է բողոքի հայտագիր` կապված 2007 թվականի մայիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի պատմությանը նվիրված «Մռավի Կանչ» կոնֆերանսի անցկացման հետ:



Ադրբեջանական դեսպանատունը նշում է, որ «կոնֆերանսի անցկացումը բացասական ազդեցություն կունենա երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման վրա»: Ընդգծվել է, որ «բազմաթիվ անգամներ տեղի ունեցած նման սադրիչ միջոցառումները բացասական են ազդում ադրբեջանական հասարակական կարծիքի եւ Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանական սփյուռքի տրամադրության վրա», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---