Թուրքիայի վարկանիշը կարող է բարձրացնել միայն Հայոց ցեղասպանության ճանաչումը

PanARMENIAN.Net - «Աշխարհում Թուրքիայի վարկանիշի բարձրացման առավել արդյունավետ միջոց կլիներ կատարած մեղսագործությունների ճանաչումն ու դրանց համար ներողություն խնդրելը: Միայն այդպես կարելի վերջնականապես խաչ դնել անցյալի սխալների վրա եւ մաքու հոգով առաջ քայլել»,- գրում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ ՊԴ-ի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան խորհրդական Լալե Ուլկերին ուղված նամակում Զատուլինը մեջբերում է հայտնի թուրք գրող-հրապարակախոս Ահմեդ Ատլանի խոսքերը, ով նշում է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը չի կարելի եւ անհնարին է մոռացության մատնել:



«Չեմ կարող համաձեյնվել Ձեր պնդման հետ այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բացառապես պատմաբանների խնդիրն է: Ինչպես հայտնի է, հանցագործությունները գնահատվում են ոչ թե պատմաբանների, այլ իրավաբաններ կողմից: Իսկ Ցեղասպանությունը հենց հանցագործություն է: Այդ պատճառով համաշխարհային պատմության այդ աղաղակող դրվագը պետք է առաջին հերթին իրավաբանական գնահատական ստանա: Փաստաթղթերն այդ մասին ավելի քան բավականան են: Այն ժամանակվա Թուրքիայի կառավարության քաղաքականությունը հայերի նկատմամբ լրիվ համապատասխանում է «ցեղասպանություն» բառի այն մեկնաբանությանը, որը տեղ է գտել 1948 թվականի ՄԱԿ-ի Բանաձեւում` «Ցեղասպանոության հանցագործությունների կանխման եւ դրանց պատժման մասին»,- ընդգծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը:



Զատուլինի կարծիքով, Հայոց ցեղասպանության մերժման Թուրքիայի կառավարության քաղաքականությունը հանդիսանում է հայ-թուրքական հարաբերությունների գլխավոր գրգռիչ հանգամանքը: «Հայաստանին իր սկզբունքային դիրքորոշումից հրաժարվել ստիպելու Անկարայի համառ ցանկությունը` որպես վճար նորմալ հարաբերությունների հաստատման համար, լարվածություն է ստեղծում երկրների հարաբերություններում»: «Ես անկեղծ հուսով եմ, որ Անկարայում կգերակշռի առողջ դատողությունը եւ Թուրքիան կկատարի, հոգեբանական տեսանկյունից ցավալի, սակայն խիզախ եւ անհրաժեշտ քայլը, որը վերջնականապես խաչ կքաշի երկու ժողովուրդների թշնամանքի վրա»,- ընդգծել է ռուս քաղաքական գործիչը:



Հիշեցնենք, որ ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան խորհրդական Լալե Ուլկերը պատասխան է գրել Կոստանտին Զատուլինի հոդվածին` «Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը թույլ չի տա հանգչել հիշողությանը». իր հոդվածում Ուլկերը մեղադրել է ռուս քաղաքական գործիչին «կողմնակալության եւ պատմության խեղաթյուման» մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---