Ադրբեջանն արդեն պահանջներ է ներկայացնում ԿՀՎ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը «վրդովված է հայամետ սխալով, որ թույլ է տրված ԿՀՎ-ի կայքում: Մասնավորապես, Բաքվում «վրդովված են» նրանով, որ Հայաստանին նվիրված տեղեկատվական էջում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է փոխանցվել 1920 թվականին Մոսկվայի որոշմամբ ինչը անհերքելի պատմական փաստ է: Տեղեկատվության մեջ նշվում է նաեւ 8 հազար 400 բռնի տեղահանված հայերի մասին, որոնք վերադարձել են Լեռնային Ղարաբաղի իրենց տները 1994 թվականի զինադադարից հետո: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Ջոնաթան Հենիկի խոսքերով, «ԿՀՎ կայքում զետեղված տեղեկատվությունը չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»: «Դա ընդամենը տեղեկատվություն է տարածաշրջանի պատմության մասին եւ մենք չենք հավակնում նրան, որ այդ կայքում զետեղված ողջ տեղեկատվությունը կոռեկտ է»,-հայտարարել է Հենիկը:



Սակայն Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Խազար Իբրահիմն ասել է, թե ԿՀՎ տեղեկատվությունը սխալ է: «Պաշտոնական կայքում զետեղված ցանկացած տեսակի տեղեկություն պետք է բխի ԱՄՆ կառավարության հայտարարած միասնական դիրքորոշումից: Մենք անպայման կզբաղվենք այդ հարցով: ԱԳՆ-ն դիմել է ինչպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը, այնպես էլ ԱՄՆ-ում մեր դեսպանատուն ԿՀՎ կայքում այդ սխալ տեղեկություններն ուղղելու համար»,-ասել է նա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---