Բոքսի աշխարհի նախկին չեմպիոն, Հայաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուն դադարեցրել է հացադուլը21 մայիսի 2007 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Բոքսի աշխարհի նախկին չեմպիոն, Հայաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածու Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է մայիսի 16-ին Հայաստանի ԿԸՀ-ի մոտ հայտարարած անժամկետ հացադուլը: Նա պահանջում էր անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները թիվ 11 ընտրատարծքում, որտեղ առաջադրել էր իր թեկնածությունը մեծամասնական ընստրակարգով: Բոքսի աշխարհի նախկին չեմպիոնը դադարեցրել է հացադուլը, քանի որ այսօր մայիսի 21-ին նրան է այցելել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը եւ խնդրել է դադարեցնել հացադուլը` նշելով, որ եթե կան հարցեր, ապա մի քանի օրից նրանք միասին կքննարկեն դա: «Ես շնորհակալ եմ վարչապետին, որ գտավ մի քանի րոպե ժամանակ եւ այցելեց ինձ»,-նշել է Իսրայել Հակոբկոխյանը` հավելելով, որ ինքը «օրինապաշտ քաղաքացի է եւ մի մարդ, որը հարգում է պաշտոնատար անձանց», ուստի եւ կատարել է վարչապետի խնդրանքը: Նշենք, որ Հակոբկոխյանի պահանջներից մեկն էր հանդիպումը վարչապետի հետ: «Ինձ ասացին, որ մայիսի 12-ի բոլոր ընտրախախտումների ետեւում վարչապետ Սերժ Սարգսյանն է կանգնած, ահա ես էլ ցանկանում եմ, որ նա գա ինձ մոտ եւ տղամարդավարի հավաստիացնի, որ դա զրպարտություն է»-ավելի վաղ ասել էր նա, հաղորդում է«Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ ըստ Հակոբկոխյանի, քվեարկության օրը թիվ 11 ընտրատարածքում գրանցվել են մի շարք խախտումներ, որոնք էապես ազդել են քվեարկության արդյունքի վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ |