Կոսովոյում եւ Սերբիայում սպասում են Ռուսաստանի որոշմանն ու վախենում նոր պատերազմից

PanARMENIAN.Net - Կոսովոյում եւ Սերբիայում սպասում են ՄԱԿ-ի քվեարկության վերաբերյալ Ռուսաստանի որոշմանն ու վախենում նոր պատերազմից: Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ կսատարի միայն այն որոշմանը, որին կհամաձայնվի Սերբիան, որը դեմ է Կոսովոյի անջատմանը: Ռուսաստանը կարող է վետո դնել ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ, ինչը կարող է նոր պատերազմի հանգեցնել, գտնում է «The Observer» թերթը: Ալբանացիները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը թույլ չի տա իրականացնել այն երազանքը, հանուն որի նրանք պատերազմել են Կոսովոյում 1998-1999 թվականներին, սերբերը` որ իրենց սլավոնական դաշնակիցը, որը դեմ է ՄԱԿ-ի միջնորդ Մարտի Ախտիսաարիի մշակած անկախացման ծրագրին, կարող է վերջին պահին չաջակցել նրանց, ելնելով միջազգային դիվանագիտության պրագմատիկ նկատառումներից:



Այդ հարցը անհանգստացնում է նաեւ միջազգային հանրությանը, որը վերահսկում է Կոսովոն եւ մտավախությամբ է հետեւում այն հանգուցալուծմանը, որը Կոսովոյում պատերազմից 8 տարի անց, վերջապես սկսել է նշմարել: Այն ժամանակ հակամարտությունն ավարտվեց ՆԱՏՕ-ի ավիացիայի կողմից Սերբիայի ռմբակոծություններով:



Ռուսաստանի կարծիքը այդքան կարեւոր է, քանի որ Ախտիսաարիի ծրագիրն ԱՄՆ-ն առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի քննարկմանը: Դա դարձավ անդառնալի կետ: Եվ այստեղ ամենակարեւորն այն է, որ Ռուսաստանը, որի միջազգային նշանակությունը կրկին սկսել է աճել, թշնամաբար է տրամադրված ԱՄՆ-ի եւ Եվրամիության հանդեպ այնքան տարբեր հարցերի առումով, ինչպիսիք են ժողովրդավարության քննադատումը եւ Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային վահանի ստեղծման ծրագիրը: Ռուսաստանն ուղղակի մերժեց Ախտիսաարիի ծրագրին հավանություն տվող բանաձեւը եւ զգուշացրեց, որ քվեարկության դեպքում կարող է կիրառել իր վետոյի իրավունքը: Այժմ Ռուսաստանը մշակում է Կոսովոյի վերաբերյալ սեփական առաջարկությունը` ըստ այդ պլանի մարզը կմնա Բելգրադի «ընդհանուր կառավարման» տակ, իսկ Կոսովոյի վերջնական կարգավիճակի մասին հարցը կհետաձգվի: Որոշ դիտորդների կարծիքով, դա սպառնում է բռնության սկզբնական բռնկմամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---