ԶԼՄ-ներ. Բաքուն չի սահմանափակվել դիվանագիտական նոտաներով եւ մտադիր է հաշիվ պահանջել անձամբ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՞ց

PanARMENIAN.Net - Չի բացառվում., որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքու կատարած իր այցի ընթացքում պահանջներ ներկայացվեն, կապված Բաքվի դժգոհությունների հետ առ այն, որ Ռուսաստանի Մեծ հանրագիտարանում հրապարակված է Լեռնային Ղարաբաղի մասին հոդված, ինչպես նաեւ «Ռոսսիա» հեռուստաալիքով ցուցադրված այն սյուժեի հետ, որտեղ «Ադրբեջանի այդ տարածքը» ներկայացվել է որպես Հայաստանի պատմական մաս, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: «Հարկ է նշել, որ այդ միջադեպը բացասական արձագանք ունեցավ Ադրբեջանում եւ գործը հասավ նրան, որ երկրի ԱԳՆ-ն ստիպված էր բողոքի երկու նոտա հղել Ռուսաստանին: Ըստ վերլուծաբան Ալփայ Ահմեդի, նման սխալները ստվերում են երկու երկրների ժողովրդների հավասարակշիռ հարաբերությունները: «Մոսկվան հայտարարում է, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը կարեւոր ռազմավարական գործընկեր է երկարաժամկետ հեռանկարով: Միեւնույն ժամանակ պաշտոնական հրապարակումները եւ հեռուստաալիքը փորձում են խեղաթյուրել Ադրբեջանի պատմությունը: Նման դեպքերում շարքային ադրբեջանցին ակամայից կասկածի տակ է առնում Կրեմլի անկեղծությունը»,-գտնում է քաղաքագետը, գրում է թերթը:



Մինչդեռ, ինչպես գրում է Ստռանա.ռու-ն, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խազար Իբրահիմը հայտարարել է, որ քանի որ Ադրբեջանին չբավարարեց Ռուսաստանի պատասխանը բողոքի առաջին նոտային, իսկ երկրորդի պատասխանը դեռեւս չի ստացվել, «այդ հարցը կարծարծվի երկկողմ ռուս-ադրբեջանական պաշտոնական հանդիպումներում, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս.Լավրովի Բաքու այցելության ժամանակ»:



Ըստ ռուս փորձագետի, «Ռուսաստանի հասցեին այդ բողոքի նոտաները հղվում են մշտապես այն պահից սկսած, երբ դադարեցվեց պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Նրա խոսքերով, «ռուսական կողմից հնչած ցանկացած «փռշտոց», նույնիսկ ոչ պաշտոնական, հարուցում է Բաքվի նյարդային արձագանքը, թեեւ ամերիկացիներն այնպիսի բաներ են անում, որոնք Ռուսաստանը երազում էլ չի տեսել»: «Օրինակ, ԱՄՆ Կոնգրեսը տնտեսական օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին, իսկ Ադրբեջանը չգիտես ինչու չի բողոքում,-շարունակում է Ալեքսանդրովը:-Որովհետեւ ամերիկացիներն անտեսում են նման դեմարշները, եւ իրենք են որոշում ում հետ հարաբերություններ պահպանեն եւ ինչ ծավալով»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---