Մոսկվան որպես Երեւանի եւ Բաքվի բարեկամ անում է ամեն ինչ Ղարաբաղի հարցով վերջնական արդյունքի հասնելու համար21 մայիսի 2007 - 18:50 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը պետք է շատ մեծ, եթե ոչ առանցքային դերակատարություն ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանը համարում է, որ Ռուսաստանը եղել է, կա եւ կմնա կովկասյան պետություն, այսինքն նա միշտ ներկա կլինի տարածաշրջանում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում: Նրա խոսքերով, կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի ակտիվ դիրքորոշումը: «Մենք ողջունում ենք Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում»,-ընդգծել է Մամեդյարովը: Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կովկասը պետք է մնա խաղաղ, կայուն տարածաշրջան, ինչին համաձայն են երկու կողմերը: Նրա խոսքերով, այդ առումով չի կարող չմտահոգել մի շարք հակամարտությունների չլուծված վիճակը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում եւ կողմերը, եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ինտենսիվ են աշխատում: Համոզված եմ, որ բոլոր կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի հասնել բոլորի համար ընդունելի պայմանավորվածությունների: Ռուսաստանը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկամ անում է ամեն ինչ Ղարաբաղի հարցով վերջնական արդյունքի հասնելու համար»,-հայտարարել է Ս.Լավրովը, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |