ԼՂՀ նախագահը խորհուրդ է տալիս չհավատալ այն հեքիաթներին, թե Լաչինը հանձնվելու է Ադրբեջանին21 մայիսի 2007 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Բերձոր շրջկենտրոնում կայացան հանդիսավոր միջոցառումներ` նվիրված ԼՂՀ Քաշաթաղի (Լաչինի) շրջանի ազատագրման 15- ամյակին: Միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ եւ շրջանային վարչակազմերի ղեկավարներ, Հայաստանի Սյունիքի մարզի ղեկավարության ներկայացուցիչներ: Նրանք ծաղիկներ դրեցին Ղարաբաղի ազգային ազատագրական պայքարի ժամանակ զոհվածների հուշարձանին: «Այսօր պատմական օր է մեզ համար: Մենք իզուր չենք եկել այստեղ` փորձելով կրկնել այն հաղթական ուղին, որ անցել են մեր հերոսական տղաները` ազատագրելով Շուշին, Լաչինը եւ Արցախը կապելով մայր Հայաստանին: Մի հավատացեք այն հեքիաթին, որ Քաշաթաղը հանձնվելու է Ադրբեջանին, դա չի լինելու: Մենք այս տարածքը չենք ազատագրել, որ տանք: Մենք պետք է վերականգնենք եւ զարգացնենք Քաշաթաղը: Այն միշտ կլինի Արցախի եւ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մեր պարտքն է վերականգնել այն բոլոր տարածքները, որոնք ազատագրել ենք»,- Քաշաթաղի շրջանում Լաչինի միջանցքի բացման 15-ամյակին նվիրված արարողության ժամանակ շնորհավորական իր ելույթում նշել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: ԼՂՀ նախագահի հրամանագրի համաձայն շրջանի մի շարք բնակիչներ արժանացան պարգեւների: Հանդիսավոր արարողություններն ավարտվեցին տոնական համերգով, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շարունակվող շրջափակման պայմաններում Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի ու աշխարհի հետ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |