Թուրքիայում ձերբակալվել է մահապարտ-ահաբեկչուհի

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավում գտնվող Ադանա քաղաքում չորեքշաբթի ձերբակալվել է ահաբեկչություն նախապատրաստող մահապարտ-ահաբեկչուհի, հաղորդում է NTV հեռուստաընկերությունը` հղվելով ոստիկանությունում առկա աղբյուրի վրա: Կնոջ մոտ հայտնաբերվել է չորս կիլոգրամ A-4 տեսակի պայթուցիկ: Նման պայթուցիկ է օգտագործվել նաեւ երեքշաբթի Անկարայում առեւտրական կենտրոնի մոտ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: Ըստ պաշտոնական տվյալների, այն ժամանակ մահացել է 6 եւ վիրավորվել ավելի քան 100 մարդ: Ադանայում ձերբակալված ահաբեկչուհին հանդիսանում է Թուրքիայում օրենքից դուրս հայտարարված Քրդստանի Աշխատանքային կուսակցության (PPK) ակտիվիստ, հաղորդում է NTV-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---