Սալոնիկի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ապրիլի 24-ին Թուրքիայի դրոշն այրելու փաստով23 մայիսի 2007 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Սալոնիկի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ապրիլի 24-ին հունական այդ քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչների անցկացրած Հայոց ցեղասպանության 92--րդ տարելիցին նվիրված ցույցի ժամանակ թուրքական դրոշն այրելու փաստով: Թուրքական դրոշն այրողները օտարերկրյա պետության խորհրդանիշն անարգելու մեղադրանքով դատարանի առջեւ կկանգնեն` եթե առկա լուսանկարների եւ տեսանյութերի օգնությամբ ճշտվի նրանց անձը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել 1996 թվականին:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |