ԵԽ-ն հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները: Նրա խոսքերով, հակամարտության լուծումը բխում է ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայ ժողովրդի շահերից: «Եթե հակամարտությունը կարգավորվի, երկու երկրները կկարողանան ավելի մեծ ուշադրություն հատկացնել կրթական, առողջապահական եւ սոցիալական ոլորտի խնդիրների լուծմանը»,-ընդգծել է նա:



Թերի Դեւիսը նկատել է, որ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը էական միջոցներ են ներդնում պաշտպանության ոլորտում: «Հակամարտության կարգավորումից հետո այդ գումարները կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը, դպրոցների եւ հիվանդանոցների կառուցմանը»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---