ՆԱՏՕ ԽՎ. Ադրբեջանում աճում է կրոնա-ծայրահեղական խմբավորումների թիվը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) Անվտանգության քաղաքացիական միջոցների կոմիտեում լսումներ են կայացել «Պետությունն ու կրոնը Սեւ Ծովի ավազանում» թեմայով: Բերտ Միդելի զեկույցում, որը, մասնավորապես, վերաբերում էր Ադրբեջանին, քննադատության էր ենթարկված Կովկասի Մահմեդականների վարչությունը եւ նշված էր այդ կառույցի կոռումպացված լինելը: Զեկույցում նշվում էր նաեւ Կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցով պետական կոմիտեի եւ ԿՄՎ-ի միջեւ առկա հակամարտության մասին: Ընդգծվում է, որ հանրապետությունում աճում է կրոնա-ծայրահեղական խմբավորումների թիվը:



Կոմիտեն նաեւ քննարկել է «կրիտիկական ենթակառուցվածքների» պաշտպանության հետ կապված հարցերը: Մեծ Բրիտանիայից զեկուցող լորդ Ջոպլիկինի կարծիքով, «սառեցված հակամարտությունների» առկայությունը շարունակում է սպառնալիք հանդիսանալ նավթատարերի համար: «Որոշ պետություններ ընդհանրապես չեն ցանկանում այլընտրանքային նավթագազատարերի գոյությունը: Նրանք ցանկացած պահի կարող են ակտիվացնել առկա հակամարտությունները, ինչը կհանգեցնի ենթակառուցվածքի ոչնչացմանը»,- նշել է նա, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը:



ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը անցել է Մադեյրա կղզում (Պորտուգալիա) մայիսի 25-29:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---