2007 թվականի 5 ամիսների ընթացքում Ռուսաստանում ռասիստների զոհ է դարձել շուրջ 30 մարդ 5 հունիսի 2007 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպանները մտահոգ են Ռուսաստանում ազգային ատելության հողի վրա հանցագործությունների աճով: «Տարածաշրջանային դիտարկման տվյալներով, ընթացիկ տարվա հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում գրանցվել է շուրջ 120 դեպք այլատյացության հողի վրա, որի արդյունքում 31 մարդ զոհվել է եւ 120 վիրավորվել»,-հայտարարել է Մարդու իրավունքների Մոսկվայի բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Բրոդը: Նրա խոսքերով, տուժածների շրջանում ամենամեծ թիվ են կազմում ադրբեջանցիները, ուզբեկները, հայերն ու Աֆրիկայի երկրների բնակիչները: Ըստ Ա.Բրոդի, «ռասիստական հարձակումների «առաջատարը» շարունակում է մնալ Մոսկվան` այս տարի այստեղ զոհվել է 21 մարդ, 42-ը տուժել են: Սանքտ Պետերբուրգում զոհվել է 3 մարդ, 19-ը` տուժել են, Նիժեգորոդսկայա մարզում 22 հոգի վնասվածքներ է ստացել: «Շարունակվում է նման հարձակումների կտրուկ աճը: Եթե 2004 թվականի առաջին կիսամյակում կատարվել էր 7 սպանություն եւ մոտ 100 հոգի ծեծի էին ենթարկվել, ապա 2005 թվականին համապատասխանաբար 10 եւ 200, իսկ 2006 թվականին` 17 եւ 130 մարդ: 2007 թվականի առաջին հինգ ամիսների թվերը փաստորեն արդեն գերազանցել են 2006 թվականի առաջին կիսամյակի տվյալները»,-ասել է Ա.Բրոդը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |