Բաքվում դժգոհ են ԵԱՀԿ չեզոք դիրքորոշումից ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - Եթե ԵԱՀԿ-ն մտադիր է բարձրացնել իր հեղինակությունը, ապա պետք է առավել արդյունավետ կազմակերպություն դառնա եւ չաշխատի հավատարիմ մնալ չեզոք դիրքորոշմանը, երկուշաբթի Բաքվում լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան հակամարտության հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, «ԵԱՀԿ արդյունավետությունը կարող է կայանալ նրանում, որ վերականգնվեն կազմակերպության խախտված սկզբունքները ղարաբաղյան հակամարտության օրինակի վրա»: Նա ասել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի այս այցելությունը տարածաշրջան վկայում է այն մասին, որ կազմակերպությունը հետաքրքվում է ղարաբաղյան խնդրով, սակայն, ըստ Ազիմովի, ցանկությունը չպետք է սահմանափակվի միայն ԵԱՀԿ նախագահությամբ: «Անհրաժեշտ է ԵԱՀԿ անդամ երկրների եւ հատկապես Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը»,-ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---