ԵՄ-ի հետ անհաջողության դեպքում Թուրքիան պետք է ընդլայնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

PanARMENIAN.Net - «Թուրքիան պետք է շարունակի Եվրամիությանն անդամակցելու եւ բարեփոխումների կատարման գործընթացը: Սակայն եթե նա չանդամակցի եվրոպական ակումբին, ԱՄՆ-ն առավել սերտ կհամագործակցի նրա հետ»,-Ստամբուլում հայտարարել է Գենրի Քիսինջերը, որը ԱՄՆ պետքարտուղարն էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի ժամանակ: Ըստ ամերիկացի դիվանագետի, Թուրքիայի պատկանելությունը եվրոպական համակարգին կարեւոր ռազմավարական նշանակություն ունի: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ամերիկյան զորքերի դուրս բերումը Իրաքից այդ ճգնաժամը կտարածեր հարեւան երկրների վրա` հավելելով, որ ԱՄՆ-ն չի ողջունի Թուրքիայի ռազմական գործողությունը Հյուսիսային Իրաքում, գրում է «Միլիեթ» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---