ԵՄ հանձնակատարը փորձում է չարտահայտել իր կարծիքը Թուրքիայում` խուսափելով 301-րդ հոդվածից

PanARMENIAN.Net - Անկարայում հունիսի 4-ին տեղի է ունեցել Թուրքիա-ԵՄ եռյակի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Թուրքիայի ԵՄ անդամակցության, Կիպրոսի, Հյուսիսային Իրաքի խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը: Հանդիպմանը մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ իրենք հետ չեն կանգնելու Եվրամիության անդամակցության նպատակից:



Իր հերթին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նշել է, որ ԵՄ-ը մեծ կարեւորություն է տալիս բարեփոխումների գործընթացին` հատկապես ընդգծելով խոսքի եւ մամուլի ազատության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում էական փոփոխություններ կատարելը:



Անդրադառնալով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից նախագահական ընտրությունների ժամանակ արված հայտարարությանը` ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենն ասել է. «Սահմանադրական դատարանի որոշման եւ զինվորականների միջամտության հետ կապված անձնական կարծիք չեմ կարող արտահայտել, քանի որ մինչ օրս Թուրքիայում գործում է 301-րդ հոդվածը», հաղորդում է «Երկիրը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---