Պուտինն առաջարկել է Բուշին համատեղ օգտագործել Գաբալայի ՌՏԿ-ն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ օգտագործել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը Ադրբեջանում եւ նշել է, որ այդ դեպքում Մոսկվան կարող է հրաժարվել իր հրթիռները դեպի Եվրոպա ուղղելու մտադրությունից:



G8-ի գագաթնաժողովի ժամանակ Հայլիգենդամմում Պուտինը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ եւ քննարկել է Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու Վաշինգթոնի մտադրությունը:



Մոսկվան նոր ՀՀՊ-ն սեփական անվտանգության համար սպառնալիք է համարում եւ ի պատասխան սպառնացել է դրանց տեղակայման դեպքում իր հրթիռները ուղղել դեպի Եվրոպա:



«Մենք սեփական գաղափարներն ունենք, ես դրանք մանրամասնորեն ներկայացրել եմ ԱՄՆ-ի նախագահին: Առաջինը, որ համատեղ օգտագործենք մեր կողմից վարձակալվող «Գաբալա» ՌՏԿ-ն Ադրբեջանում: Դա թույլ կտա չփոխել մեր հրթիռները չնշանառելու մեր դիրքորոշումը, այլ ընդհակառակը համատեղ աշխատանքի պայմաններ կստեղծի»,- ասել է Պուտինը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---