Թուրքիան այնուամենայնիվ ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքի սահմանների մոտ11 հունիսի 2007 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ահա արդեն մի քնաի օր է, ինչ Թուրքիայի այն շրջաններում, որոնք սահմանակից են Իրաքին, շարունակվում է քուրդ գրոհայինների չեզոքացման ռազմական գործողությունը: Գործողությունը կատարվում է երկրի 11 նահանգներում, որին մասնակցում են մինչեւ 50 հազար զինվորականներ` զրահատեխնիկայի, ինքնաթիռների եւ ուղղաթիռների աջակցությամբ: Հարվածները օդից եւ ցամաքային հրետանուց տեղում են ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլ նաեւ սահմանակից Իրաքի տարածքից, որտեղ նույնպես տեղակայված են քուրդ անջատողականները: Քրդական աղբյուրները պնդում են, որ հրետակոծության արդյունքում այրվել են երեք քրդական գյուղեր Իրաքի հյուսիսում: Խոշորածավալ ռազմական գործողությունը ձեռնարկվել է ի պատասխան քուրդ գրոհայինների կողմից թուրքական պահակակետի հրետակոծման երկրի արեւելքում գտնվող Թունջելի գավառում, որի արդյունքում զոհվել են 8 թուրք զինվորներ, իսկ 6-ը վիրավորվել են: Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հայտարարել է, որ պաշտոնական Բաղդադը Իրաքի հյուսիսում թուրքական բանակի կողմից ձեռնարկվող գործողությունները կդիտարկի որպես իր երկրի դեմ ուղղված ագրեսիա: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կոչ է արել Թուրքիային դադարեցնել իրաքյան տարածքի հրետակոծությունները, քանի որ «դա ոչ մի լավ բան չի բերի երկու պետություններին», հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |