Հայաստանի համար պանիսլամիստները չարյաց փոքրագույնն են, սակայն Թուրքիայում կայանալիք ընտրություններում կհաղթեն պանթուրքիստները

PanARMENIAN.Net - «Հայաստանի համար հավասարաչափ վատ են ե'ւ պանթուրքիստները, ե'ւ պանիսլամիստները»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա կարծիքով, Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի հենց այդ երկու ուղղությունների միջեւ: «Պանթուրքիստները դա Թուրքիայի Գլխավոր շտաբն է եւ քեմալականները, որոնք ընդդիմադիր կուսակցություններից են, պանիսլամիստները` վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի Արդարության եւ զարգացման կուսակցությունն է: խոշոր քաղաքները հիմնականում քեմալականների կողմն են, շրջանների գյուղական բնկաչությունը` պանիսլամիստների: Հայաստանի համար վերջիններս չարյաց փոքրագույնն են, սակայն Թուրքիայում կայանալիք ընտրություններում կհաղթեն պանթուրքիստները»,-ասել է քաղաքագետը:



Համընդհանուր խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կկայանան հուլիսի 22-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---