Ջոզեֆ Փիթսը դարձավ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարող 199-րդ կոնգրեսականը11 հունիսի 2007 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ջոզեֆ Փիթսը դարձավ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին սատարող ԱՄՆ Կոնգրեսի 199-րդ կոնգրեսականը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Կոնգրեսականի որոշումը կայացվեց Փենսիլվանիայում ANCA-ի անդամների ջանքերի շնորհիվ: «Մենք երախտապարտ ենք կոնգրեսական Փիթսին աջակցության համար եւ հուսով ենք, որ նրա դիրքորոշումը կօգնի Վաշինգտոնի իր գործընկերներին ընդունել այդ կարեւոր բանաձեւը: ԱՄՆ կառավարությունը պետք է ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը, ապացուցելու համար իր հավատարմությունը համամարդկային իդեալներին»,-հայտարարել է Փենսիլվանիայում ANCA-ի նախագահ Արա Չալյանը: Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին փոխել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ելնելով մարդու իրավունքներից, էթնիկ զտումների անթույլատրելիությունից եւ ապագայում ցեղասպանությունների կանխարգելումից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |