Բելգիայի ապագա վարչապետ Իվ Լետերմը հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանի ընտրություններին նախորդող օրերին, երկրի ապագա վարչապետ Իվ Լետերմը առանց վերապահումների ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, թեեւ մինչ այդ նա կասկածի տակ էր դնում այդ փաստը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Բրյուսելում ՀՀ դեսպանատանը: «Բելգիայի սոցիալիստական կուսակցությունը, որը դեմ էր նեգոցիոնիզմի մասին օրենքում Հայոց ցեղասպանության մասին ուղղումներին, տանուլ տվեց եւ հավանաբար ներկայացված չի լինի կառավարության կազմում»,-ասել են Հայաստանի դեսպանատանը: Նշենք, որ «Ֆլամանդական քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցությունը Իվ Լետերմի գլխավորությամբ հավաքել է ձայների մեծ մասը անցած կիրակի օրը Բելգիայում կայացած խորհրդարանական ընտրություններում, 30 տեղ ապահովելով 150 տեղանոց Ներկայացուցիչների պալատում: Վերհովսթադն արդեն հրաժարակնով դիմել է Բելգիայի թագավորին:



Ընդամենը քվեարկությանը մասնակցել են շուրջ 7,7 մլն ձայնի իրավունք ունեցող բելգիացիներ: Նրանք ընտրել են Ներկայացուցիչների պալատի 150 անդամների եւ Սենատի 40 անդամների: Մասնակցությունը քվեարկությանը պարտադիր է Բելգիայի քաղաքացիների համար: Ըստ տեղի օրենսդրության, առանց հարգելի պատճառի ընտրություններին չմասնակցելը պատժվում է 200 եվրո տուգանքով: Երկրի խորհրդարան էին առաջադրվել 36 էթնիկ թուրքեր, սակայն դեռեւս հայտնի չէ, նրանցից քանիսն է անցել խորհրդարան: Բելգիայում բնակվում են շուրջ 160 հազար թուրքեր, որոնցից 120 հազարն ունեն բելգիական քաղաքացիություն, որոնցից 90 հազարը ձայնի իրավունք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---