Խաղաղապահ ուժերը չեն կարողանա ապահովել հայ եւ ադրբեջանցի ժողովրդների խաղաղ գոյակցությունը11 հունիսի 2007 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Խաղաղապահ ուժերը, որոնց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացնում են որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխավոր, չեն կարողանա ապահովել հայ եւ ադրբեջանցի ժողովրդների խաղաղ գոյակցությունը: Այդ մասին հունիսի 11-ին «Խաղաղապահներ. տեղեկատվական փաթեթ» բրոշյուրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, հայկական զորքերի դուրս բերումը Ղարաբաղի մերձակա տարածքներից, որոնք կազմում են անվտանգության գոտի, անընդունելի է, քանի որ հակառակ դեպքում կհանգեցնի լայնածավալ ռազմական գործողությունների Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Անդրադառնալով վերը նշված տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավոր հեռանկարներին` բրոշյուրի համահեղինակ Արամ Պալյանը ներկայացրել է Սուդանում, Ռուանդայում, Կոսովոյում, Իրաքում եւ մոլորակի այլ թեժ կետերում խաղաղապահ գործողությունների մանրամասները: Նա տեղեկացրել է, որ գործնականում ամենուրեք, որտեղ կա միջազգային խաղաղապահ զորակազմ, սպանությունները, ծաղր ու ծանակը եւ թմրանյութերի վաճառքը զանգվածային բնույթ են կրում: Մեկնաբանելով հայ մի շարք քաղաքական գործիչների համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններում խաղաղապահ ստորաբաժանումների հնարավոր տեղակայմանը` Պալյանը հայտարարել է, թե, հնարավոր է, որ Հայաստանի կառավարությունը պարտավորություններ է ստանձնել, որոնք խոչընդոտում են նման հեռանկարի կտրուկ մերժմանը: «Ինչպես հայտնի է, Հայաստանը ակտիվորեն մասնակցում է խաղաղապահ գործողություններին, հավանաբար, դա էլ խանգարում է երկրի ղեկավարությանը հրաժարվել խաղաղապահների «ծառայություններից» ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է նա: Իր հերթին «Խաղաղապահներ. տեղեկատվական փաթեթ» բրոշյուրի մյուս համահեղինակ Կարեն Վրդանեսյանը նշել է նաեւ, որ խաղաղապահ ուժերի տեղակայումն անընդունելի է հակամարտության գոտում: Որպես հիմնավորում նա մեջբերում է արել մոլորակի տարբեր մասերում խաղաղապահների գործունեության մասին ՄԱԿ-ի վերջին զեկույցներից, որի համաձայն այսօրվա դրությամբ խաղաղապահ գործողությունների հիմնական մասը անհաջողության է դատապարտված: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |