Թուրքերի 2,9 տոկոսը թշնամաբար է վերաբերվում Հայաստանին

PanARMENIAN.Net - Ստամբուլի Բիլջի համալսարանի Infacto Research Workshop եւ Աթենքի «Kapa Research» Քաղաքական հետազոտությունների եւ հաղորդակցման կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման համաձայն, պարզվել է, որ հույների 77 տոկոսը ի դեմս հարեւան Թուրքիայի սպառնալիք է տեսնում, իսկ թուրքերի 35 տոկոսը սպառնալիք է համարում ԱՄՆ-ին: Թուրքիայի դաշնակիցների թվում առաջին տեղում ՆԱՏՕ-ն է: Հարցման ենթարկվածների 25,8 տոկոսը սպառնալիք է համարում քրդերի անկախությանը Հյուսիսային Իրաքում: Հարցվածների 5,5 տոկոսը սպառնալիք է համարում ԵՄ-ին, 4,2 տոկոսը` Իսրայելին, 2,9 տոկոսը` Հայաստանին, 1,5 տոկոսը` Իրանին:



Հարցման ենթարկված թուրքերի 74 տոկոսը Օսմանյան կայսրությունը համարում են պատմության ամենափայլուն էջը, հույների 47 տոկոսը հավատում են, որ անտիկ Հունաստանը եղել է իրենց պատմության ամենավառ շրջանը: Ինչպես պարզվել է, Ազգայնականորեն տրամադրված թուրքերն ավելի շատ են քան հույները` թուրքերի 62 տոկոսը իրենց ազգայնամոլ են համարում, այն դեպքում երբ ազգայնամոլ հույների քանակն ընդամենը 31 տոկոս է կազմում, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---