Արկադի Ղուկասյանը եւ Եվրամիության ներկայացուցիչները քննարկել են ԼՂՀ-ում ԵՄ ծրագրի իրագործման հարցերը

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականներ Մարկ Ֆոսեթին եւ Կաուպ Քանդին: ԵՄ ներկայացուցիչների այցի նպատակն է ուսումնասիրել ղարաբաղյան կողմի հնարավոր առաջարկներն ու մոտեցումները ԵՄ-ի կողմից տարածաշրջանում իրականացվող հումանիտար եւ վերականգնողական ծրագրերի ընդլայնման հեռանկարներին: Փորձագետները նշել են, որ Լեռնային Ղարաբաղում անելիքների, ինչպես նաեւ հակամարտության տարածաշրջանում փոխադարձ վստահության հաստատմանն ուղղված միջոցառումների քննարկումը տեղի կունենա Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի Ստեփանակերտ կատարելիք առաջիկա այցի ժամանակ:



Հյուրերի խնդրանքով Արկադի Ղուկասյանը ներկայացրեց ղարաբաղյան կողմի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները եվրոպական կառույցների հովանու ներքո ԼՂՀ-ում հումանիտար եւ այլ ծրագրերի իրականացման հեռանկարներին, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---