Ստամբուլում ՍՏՀԿ-ի հոբելյանական գագաթնաժողովի նախօրեին ձերբակալվել են Ալ-Քաեդայի ահաբեկիչները25 հունիսի 2007 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) հոբելյանական գագաթնաժողովի նախօրեին, որն այսօր սկսվելու է Ստամբուլում, ձերբակալվել են Ալ-Քաեդա ահաբեկչական կազմակերպության անդամներ: Ինչպես հայտնում է Sahab թուրքական գործակալությունը, Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 5 մարդ, որոնցից մեկը չեչեն է: Ձերբակալվածները մտադրվում էին ահաբեկչություններ իրականացնել ՍՏՀԿ-ի պետությունների ղեկավարների նկատմամբ: Տվյալ փաստով հետաքննությունը շարունակվում է:Նշենք, որ ՍՏՀԿ-ի ստեղծման 15-ամյակին նվիրված ստամբուլյան գագաթնաժողովին մասնակցելու են Կազմկերպության մասնակից երկրների 10 նախագահ, որոնք արդեն ժամանել են Ստամբուլ: ՍՏՀԿ-ի հոբելյանական գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |