Amnesty International-ը կոչ է անում Բաքվին հոգ տանել ներքին տարածքում տեղահանված մարդկանց մասին ոչ միայն թղթի վրա28 հունիսի 2007 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում ներքին տեղահանված բնակչության ամենամեծաթիվ խմբերից մեկը բախվում է խտրականության, սոցիալական մեկուսացման եւ անորոշ ապագայի հետ: Amnesty International-ի «Ադրբեջան. տեղահանում հետագա խտրականությամբ` ներքին տեղահանված բնակչության ծանր վիճակը» զեկույցի համաձայն, շուրջ 600 000 ադրբեջանցիներ արդեն տասնամյակից ավել է, ինչ բռնի տեղահանված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում: Չնայած, որ ադրբեջանական կառավարությունը միջազգային աջակցությամբ ապահովել է մարդու իրավունքների նվազագույն մակարդակը, Amnesty International-ը մտահոգված է նրանով, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն երկարատեւ տեղահանման պայմաններում մարդու իրավունքների աստիճանաբար իրականացման երաշխիքների համար: Մարդու իրավունքների ոլորտի համաձայնագրերը, որոնց մասնակիցն է Ադրբեջանը, պահանջում են իշխանություններից հարգել եւ պաշտպանել ներքին տեղահանված անձնաց կյանքի եւ արժանավայել կենսական պայմանների իրավունքը: «Չնայած, որ Ադրբեջանի կառավարությունը թղթի վրա պատրաստակամություն է հայտնում միջոցներ հատկացնել տեղահանված բնակչության կարիքների համար, այդ միջոցներն օգտագործվում են ոչ այնպես, ինչպես դա հարկավոր է նրանց իրավունքները աստիճանաբար կյանքի կոչելու համար: Պաշտոնյաները մշտապես ընդգծում են սոցիալական եւ բնակելի ծրագրերի «ժամանակավոր» բնույթը: Սակայն, նրանց հայտարարությունները ավելի են հակասում տեղահանության տեւական բնույթին»,-հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային ծրագրի տնօրեն Նիկոլա Դաքվորտը: Տեղահանվածներին վերաբերող մարդու իրավունքների խնդիրները լուծելու համար, Amnesty International-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերացնել բոլոր խոչընդոտները, կապված բռնի տեղահանվածների ազատ տեղաշարժի եւ բնակության վայրի ընտրության իրավունքի պաշտպանության հետ, քայլեր ձեռնարկել ապահովելու համար տեղահանված բնակչության լայն մասնակցությունը իրեն վերաբերող հարցերի շուրջ խորհրդատվություններին, անել ամեն հնարավորը տեղահանված անձանց ինչպես գյուղական վայրերում, այնպես էլ քաղաքներում բնակության արժանավայել ապահովման իրավունքների պաշտպանության համար: Բացի այդ, կազմակերպությունը կոչ է անում միջազգային հանրությանը շարունակել աջակցությունը ադրբեջանական իշխանություններին այդ հարցում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |