Այսօրվանից Ադրբեջանում դադարել է ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը

PanARMENIAN.Net - Երեքշաբթի լույս չորեքշաբթի կեսգիշերին Ադրբեջանի եթերում դադարեցվել է ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը: Երկուշաբթի համապատասխան որոշում է կայացրել Ադրբեջանի Հեռուստառադիոհաղորդակցության ազգային խորհուրդը (ՀՌԱԽ): «ՀՌԱԽ-ը որոշում է ընդունել հուլիսի 11-ի ժամը 00:00-ից սկսած ազգային հաճախականության վրա դադարեցնել ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը»,- հայտարարել է ՀՌԱԽ նախագահ Նուշիրեւան Մագերամլին: Միեւնույն ժամանակ, Ազգային խորհուրդը, «հաշվի առնելով ադրբեջանա-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը», մեկ ամսով երակարաձգել է «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքի հեռարձակումը: Մագերամլիի խոսքերով, «եթե մեկ ասմվա ընթացքում, ինչպես եւ համաձայնության էին հասել, ռուսական կողմը պայմաններ չստեղծի իր տարածքում ադրբեջանական «ԱզՏՎ» հեռուստաալիքի հեռարձակման համար, ՀՌԱԽ-ը նորից կվերադառնա Ադրբեջանում «ՌՏՌ-Պլանետա»-ի հեռարձակման դադարեցման հարցին», հաղորդում է Lenta.ru-ն:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարում էին, որ թույլ չեն տա` շարունակվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը երկրի տարածքում: Բաքվի նման դիրքորոշումը բացատրվում էր սեփական հեռուստաընկերության զարգացումը խթանելու ցանկությամբ: Սակայն ռուսական կողմին հաջողվել է պայմանավորվել հանրապետությունում «ՌՏՌ-Պլենտա»-ի հեռարձակման շարունակության մասին` փոխարենը Ռուսաստանի տարածքում ադրբեջանական «ԱզՏՎ-1»-ի հեռարձակումը ապահովելով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---